Ադրբեջանի արտգործնախարարության մամլո-քարտուղար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ անկախ երկրների միջև լարված հարաբերություններից:
Նախկինում Մխիթարյանը այդ պատճառով երկու անգամ չէր մեկնել Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի հանդիպումներին, նախ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, իսկ հետո՝ «Արսենալի»:«Ադրբեջանում բազմաթիվ խոշոր մարզական միջոցառումներ են անցկացվել, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է», հայտարարել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա Բաքվում՝ մայիսի 29-ին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Եվրոպայի Լիգայի եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցին
2019.05.11 21:26


