211652_close_icon
views-count9483 դիտում article-date 15:29 11-05-2019

Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում նոր փոփոխություններ է խոստանում: Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ առաջիկայում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելու է ոլորտում արված ու արվելիք աշխատանքը: «Մեկ տարի առաջ այս օրը նշանակվեցի կրթության և գիտության նախարար: Մեծագույն պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել, նորերն` առջևում են: Առաջիկայում ասուլիսով ներկայացնելու եմ արվածն ու անելիքը»,- գրել է Հարությունյանը

Նմանատիպ նյութեր