211652_close_icon
views-count4927 դիտում article-date 13:30 11-05-2019

Ֆուտբոլի խաղի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. news.am

Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12 տղան մահացել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։ Այս մասին [url=https://news.am/arm/news/512075.html?fbclid=IwAR1Pj84HEjCZ72eLhBdeQl8VzYnHsP_fXalPo2BGIsehjWft5gF517gJ154]NEWS.am[/url]–ին տեղեկացրել են նշված ԲԿ–ից։ Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Տղան ընկել էր երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել էին, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։

Նմանատիպ նյութեր