211652_close_icon
views-count6839 դիտում article-date 12:16 11-05-2019

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ոսկե մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ոսկե մեդալով: Միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, գործարար և մտավորական Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի գրավաճառության ասպարեզում, ինչպես նաև լայն զանգվածների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը վերստին բարձրացնելու գործում ակնառու հաջողությունների համար: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները նկատել են, որ այս տարիների ընթացքում «Բուկինիստ» ընկերությունը ոչ միայն չքաղաքականացվեց, այլև կարևոր դերակատարում ունեցավ գրքի տարածման ու հասարակության շրջանում ընթերցանության խթանման գործում: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Խաչիկ Վարդանյանը նշել է, որ գրավաճառության բնագավառում աշխատած 46 տարիների ընթացքում իր առաքելությունը գրքի՝ որպես գիտելիքի հիմնական աղբյուր, տարածումն է եղել, ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և բարեկիրթ քաղաքացու ձևավորմանը նպաստելը: Խաչիկ Վարդանյանի խոսքով, այս պարգևը Բուկինիստի մեծ ու գրքասեր կոլեկտիվի աշխատանքի լավագույն գնահատականն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր