211652_close_icon
views-count1828 դիտում article-date 11:28 11-05-2019

«Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովին մասնակցում է 110 գործարար

Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում բացվեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը։ Համաժողովի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Գեղարքունիքի մարզի կազմավորումից ի վեր նման համաժողով մարզում առաջին անգամ է անցկացվում։ Գեղարքունիքի մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով օր օրի աշխարհում առաջացող քաղցրահամ ջրի խնդիրը, Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը»,- նշեց Սանոսյանը։ Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։ «Այսօրվա մեր համաժողովին մասնակցում է 110 գործարար, նրանցից 72-ը՝ արտերկրից։ Նրանք տարբեր երկրներից են՝ ԱՄԷ, Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Քուվեյթ, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան։ Հատկապես ՌԴ-ից, Ուկրաինայից ու Ղազախստանից ժամանած գործարարները, որոնց թիվը 47-ն է, ծնունդով Գեղարքունիքի մարզից են»,- ասաց մարզպետը։ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի զարգացման ենթակա ճյուղերից առանձնացրեց գյուղատնտեսությունը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը և զբոսաշրջությունը։ Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր:

Նմանատիպ նյութեր