211652_close_icon
views-count3123 դիտում article-date 10:59 11-05-2019

ՀԿԵ-ի աշխատակիցները մեղադրվում են հափշտակություն կատարելու, կաշառք ստանալու մեջ. «Փաստինֆո»

[url=https://www.pastinfo.am/hy/]«Փաստինֆո»[/url]-ի հաղորդմամբ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Եղվարդ» քարշային ենթակետի էլեկտրոմեխանիկ Վ.Հովհաննիսյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու ու առուտրային կաշառք ստանալու, «Հարավկովկասյան երթուղի» ՓԲԸ էլեկտրաֆիկացման և էլեկտրամատակարարման ձեռնարկության գլխավոր ինժեներ Հ.Մակարյանը` գողություն կատարելու, լիազորությունները չարաշահելու ու առեւտրային կաշառք ստանալու, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրինության պետի տեղակալ Գ. Իվանյանը` 2015թ․ապրիլի 1-ից մինչև 2017թ․հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված միջոցներից հափշտակություն կատարելու եւ լիազորությունները չարաշահելու մեջ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար: Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` չհեռանալու մասին: Քրեական գործը վարույթ է ընդունել դատավոր Աննա Դանիբեկյանը: Աղբյուր` [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/05/10/%C2%AB%D5%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%AF%D5%B8%D5%BE%D5%AF%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82%C2%BB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%83%D5%B7%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BC%D5%A5%D6%82%D5%BF%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BC%D6%84-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A5%D5%BB-%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/833243]«Փաստինֆո»[/url]

Նմանատիպ նյութեր