211652_close_icon
views-count1987 դիտում article-date 09:32 11-05-2019

ԵՄ-ն և ԱՄՆ-ը ՀՀ-ի ամենալուրջ գործընկերներն են, բայց ՀՀ-ն միություններ է կազմել ՌԴ-ի հետ․ Ն. Մաքֆարլեյն․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։ Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ցանկացած երկկողմ հարաբերություն կառուցվում է երկու կողմերի կամ կողմերի ակնկալիքների, քաղաքական նպատակների, անհրաժեշտությունների հիման վրա: «Արևմուտքը սովորաբար աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, արևմտյան արժեհամակարգի ներդրման գործընթացին, երբ այդ ծրագրերը լինում են պատրաստ վիճակում, երբ կա նաև հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։ ՀՀ նոր կարգավիճակը պետք է հաստատվի և ամրապնդվի ներքին փոփոխություններով։ Եվրամիությունից ևս կային նման ակնկալիքներ, հիմա այդ թևում որոշ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, Եվրամիությունը, ըստ ներկայացված ծրագրերի, պետք է վերանայի այն աջակցությունը, որը տրամադրել է Հայաստանին։ Նույնը պետք է տեղի ունենա նաև Նահանգների դեպքում, սա երկկողմ աշխատանք է։ Բայց պետք է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք, որ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը Հայաստանի ամենալուրջ ֆինանսական գործընկերներն են եղել վերջին տասնամյակների ընթացքում, բայց Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական միություններ է կազմել Ռուսաստանի հետ։ Ուստի սպասելիքները պետք է լինեն հավասարակշռված և քաղաքական հավակնություններին համապատասխան։ Եթե սկսվել է ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, դա լավ է, քանի որ հարաբերություններում ցանկացած նոր մակարդակ, աջակցության ծավալների փոփոխություն պետք է քաղաքական հիմնավորում և փաթեթավորում ստանա, այլապես կլինի աննպատակահարմար մյուս կողմի համար, հատկապես, երբ այդ կողմն աջակցություն տրամադրել է մշտապես։ Այդ հարցում որոշիչ է նաև հայտարարված բարեփոխումների իրականացման ակտիվությունը, այսինքն՝ ազդակներ պետք է տա հենց Հայաստանը՝ բարեփոխումների պատրաստակամության, իրականացման և քաղաքական հավակնությունների տեսքով»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր