211652_close_icon
views-count2336 դիտում article-date 09:02 11-05-2019

Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին: Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ և նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից և ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը և նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում: «Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է նաև երևանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար ար-ձագանք կգտնի նաև Մոսկվայում».- ասել է նա: Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Պուտինի այցի հետաձգումը միանշանակ որոշ խնդիրների հետևանք էր: Ըստ նրա՝ իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի ունեցածը ևս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակցում էր նախկինների հետ և վստահություն ուներ, որ նախկինները լիարժեք վերահսկում են իրավիճակը, և իշխանության փոփոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին: Սակայն, նրա որակմամբ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական հայտարարություններ անել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր