Վրաստանի քաղաքացին հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Մայիսի 8-ին, ժամը 21.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի 46-ամյա քաղաքացի Ռոլանդ Ա.-ն, որը 2018թ. փետրվարի 1-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ՆԳՎ Դոնի Ռոստով Քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159-հոդվածի (էլեկտրոնային վճարումների խուլիգանությունը) մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]