211652_close_icon
views-count1586 դիտում article-date 19:50 10-05-2019

Միջերկրական ծովում առնվազն 70 գաղթական է խեղդվել Թունիսի ափերի մոտ

Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ, տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել Է առնվազն 70 աֆրիկացի անօրինական միգրանտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թունիսի TAP լրատվական գործակալությունը: «Մայիսի 10-ին Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա միջազգային ջրերում առնվազն 70 մարդ Է զոհվել աֆրիկացի անօրինական միգրանտների թվից, եւս 16-ը փրկվել են այն բանից հետո, երբ նավը խորտակվել Է»,-ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր