211652_close_icon
views-count1970 դիտում article-date 15:54 10-05-2019

«Սևան» ՔԿՀ-ում կազմակերպվել է մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 8-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ: Դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի, շաշկու մարզաձևերում: Մրցումներում հաղթողները, ինչպես նաև իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը դատապարտյալներն իրականացրին նաև հիմնարկի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Տոնական օրն ամբողջականացվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր