211652_close_icon
views-count450 դիտում article-date 15:43 10-05-2019

Դեսպան Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Բեյրութի քաղաքապետի հետ

Մայիսի 8-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Բեյրութի քաղաքապետ Ժամալ Իթանիի (Jamal Itani) հետ, ով նաև հանդիսանում է Լիբանանյան քաղաքապետերի հանձնաժողովի նախագահը: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Իթանին գոհունակությամբ ընդգծեց երկու քույր քաղաքների՝ Բեյրութի և Երևանի միջև երկու տասնամյակից ավելի առկա համագործակցությունը, կատարված աշխատանքները և հեռանկարային ծրագրերը: Բեյրութի քաղաքապետը բարձր գնահատեց լիբանանահայության նվիրական դերը քաղաքի զարգացման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության ընդլայնման և փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր