211652_close_icon
views-count3764 դիտում article-date 14:57 10-05-2019

Գուցե դանդաղ ենք աշխատում և ոմանք առիթավորվում են. Փաշինյանը՝ գազի և բենզինի ոլորտներում գործարարների մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազի և բենզինի ոլորտներում հակամրցակցային ավանդույթներին և դրանցով առաջնորդվող գործարարներին։ «Ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի ինչ-որ քաղաքական շահարկումների առիթ տան: Մենք սրանով շատ լուրջ պետք է զբաղվենք: Շատ դեպքերում մենք գուցե դանդաղ ենք աշխատում և ոմանք առիթավորվում են: Այսպիսի բան պետք է թույլ չտալ: Շատ դեպքերում երևի մեղմ ենք վարվում մարդկանց հետ, իրենց էլ թվում է, թե այն անեկդոտի պես, ասում է՝ կատակ են անում, հետ եկեք: Չէ, կատակ չենք անում: Քանի որ այսպես կոչված նախկին հայտնի օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան, պետք է համոզված լինել, որ իրենք հոտառությունը չեն կորցրել, պետք է շատ արագ վերականգնեն և հաջորդը, պետք է համոզված լինել, որ այս ոլորտներում հակամրցակցային համաձայնություն չկա»,- ասաց Փաշինյանը: Իր հերթին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել. «Եթե տեսնենք, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, եթե պարզենք, որ կան հակամրցակցային համաձայնություններ, համապատասխան քայլեր կարվեն»:

Նմանատիպ նյութեր