211652_close_icon
views-count1949 դիտում article-date 15:10 10-05-2019

Տարեվերջին նոր Հայաստանի մասին ևս 100 փաստ պիտի հրապարակենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանվել է հաշվետվողականության նոր նշաձող, որ տարեվերջյան ասուլիսում բոլորս միասին ևս 100 փաստ ունենանք հրապարակելու նոր Հայաստանի մասին։ «Ակնկալում եմ, որ բոլոր նախարարները, կառավարությանն առընթեր բոլոր մարմիններն այս չափանիշով պետք է աշխատեն, այսինքն՝ շատ կոնկրետ, ժամանակ առ ժամանակ անդրադարձ ունենանք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք Հայաստանի Հանրապետության կյանքում կոնկրետ բան են փոխում։ Այս ընթացքում մենք կաշխատենք հետևյալ ձևաչափով՝ ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, որ հավաքենք ու տարվա վերջում հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումն ու ստեղծումը կլինի ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը։ Նաև, ըստ այդմ, կգնահատեմ մեր կառավարության անդամների, առընթեր մարմինների աշխատանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նկատեց, որ խորհրդարանն ամբողջությամբ հաստատել է կառավարության կառուցվածքային փոփոխությունները, և հույս հայտնեց, որ կառավարությունն ավելի արդյունավետ է աշխատելու։ «Առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պետք է կյանքի կոչենք, բայց այդ կառուցվածքը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը։ Ինչպես նաև առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը մեր բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է։ Պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 միլիարդ դրամը, որը հավելյալ գեներացվում է։ Մենք պետք է այս միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք։ 30 միլիարդի հետ կապված կարծես կողմնորոշվել ենք, բայց մյուս մասն էլ պետք է պլանավորենք, որը պետք է արագ անենք, բայց լուրջ քննարկումներ պետք է լինեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր