211652_close_icon
views-count381 դիտում article-date 13:17 10-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 8-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 12-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, ծեծի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, խուլիգանության 3, անձի առևանգման, սպառնալիքի և բժշկական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, սպանության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման, ինքնիրավչության ու բնակարանի անձեռնմխելիության խախտման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, անձի առևանգման, ավազակության, ճանապարհատրանսպորտային պատահարի և կողոպուտի փորձի 1-ական դեպք։ Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր