211652_close_icon
views-count3838 դիտում article-date 13:30 10-05-2019

Երևանի քաղաքապետը բնակելի շենքերի հին վերելակները փոխելու հարցում ակնկալում է բնակիչների օգնությունը

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակելի շենքերի հին վերելակները փոխելու հարցում բնակիչների օգնությունն է ակնկալում: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք առաջին օրվանից սկսած՝ ծրագիր ենք գրում, որ վերելակներն ամբողջությամբ մեծ ծրագրով փոխենք: Բայց այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաև բնակիչները: Քանի որ այդ գույքը պատկանում է բնակիչներին, և սա միլիոնավոր դոլարների խնդիր է ու քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող լուծել այդ հարցը, մենք կարող ենք փոխել վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում այդ գումարները վճարեն»,- ասաց Մարությանը: Մարությանի խոսքով՝ ծրագիրը պետք է պատրաստ լինի առաջիկա ամիսների ընթացքում:

Նմանատիպ նյութեր