211652_close_icon
views-count1500 դիտում article-date 12:23 10-05-2019

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված չարաշահումների դեպքի առթիվ

Հայաստանի Հանմրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված կազմակերպության դիտորդական խմբի անդամների կողմից 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր