211652_close_icon
views-count1504 դիտում article-date 11:33 10-05-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ-ի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Նախագծին կողմ է քվեարկել 67, դեմ 10 և ձեռնպահ 21 պատգամավոր: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Կառավարությունում բացասական եզրակացություն ստանալուց հետո ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգ և քննարկել մայիսի 8-ի նիստում:

Նմանատիպ նյութեր