211652_close_icon
views-count27892 դիտում article-date 11:14 10-05-2019

Լոռու մարզի Մեծավան գյուղում նույնպես նշեցին մայիսյան հաղթանակների եռատոնը. կենդանի երգ ու պարով հանդես եկան «Ալաշկերտ» երգի-պարի խմբի սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, մայիսյան հաղթանակների տոնին ընդառաջ, Լոռու մարզի Մեծավան գյուղում նույնպես հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Տոնական միջոցռումը տեղի ունեցավ Մեծավանի մշակույթի տանը, որտեղ կենդանի երգ ու պարով հանդես եկան Մեծավանի մշակույթի տան «Ալաշկերտ» երգի-պարի խմբերը՝ գեղարվետական ղեկավարներ Ռոբերտ և Լարիսա Աբրահամյանների գլխավորությամբ։ Ելույթներով հանդես եկան նաև մեծավանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների սաները։ Մինչ տոնական միջոցառումը, մեծավանցիները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին գյուղում տեղադրված Հայրենական մեծ պատերազմում զոհված մեծավանցիների հուշակոթողին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր