211652_close_icon
views-count2321 դիտում article-date 22:11 09-05-2019

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական ուղղություններից որևէ մեկը թույլ է կամ զիջում է նախկինների վարած քաղաքականությանը. Սոս Ավետիսյան. Tert.am

Հայաստանի արտաքին քաղաքականությունը թույլ չէ և չի զիջում նախկինների կողմից վարվող քաղաքականությանը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/09/sos/2994938?fbclid=IwAR0CC32KnMQ3WIDiPQaESAZozZucUYKKDkViBlqe7_cVCPYm8jZDkux4c-Y]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով քաղաքագետների այն կարծիքներին, թե Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող 100 փաստերի թվում արտաքին քաղաքականությանը վերաբերող փաստեր չհրապարակեց, ինչը նշանակում է, որ ձեռքբերումներ այս ոլորտում չկան: «Տեսել եմ, թե որ քաղաքագետներն են նման միտք հայտնում: Նրանք մի ժամանակվա վարձկան փորձագետներն են»,- ասաց Սոս Ավետիսյանը: Նա մեջբերեց վարչապետի հայտարարած 69-րդ փաստը, թե փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ «Դիվանագիտական կորպուսի թարմացումը շատ կարևոր ձեռքբերում է: Ես այս մասին խոսել եմ դեռ շաբաթներ առաջ: Երեկ խորհրդարանում հնչեց Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մասին: Պլանավորված է բարձր մակարդակի հանդիպում դեպի Չինաստան, որը նոր հիմքի վրա է դնում հայ-չինական հարաբերությունները: Մինչ այս չի եղել Չինաստանի հետ ռազմավարական պլանավորված աշխատանք: Չինաստանի հետ նախկինում ինստիտուցիոնալ շատ կարևոր պահեր են բաց թողնվել, հիմա այդ քայլերն արվում են»,- նշեց նա: Բացի այդ, ըստ պատգամավորի, շատ կարևոր է այն հարաբերական անդորրը, որը կա սահմանագծում. «Ճիշտ է՝ մեկ-մեկ հրադադարը խախտվում է, բայց իրավիճակը հանդարտ է»: Խոսելով այն թեզի մասին, թե «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գրողի ծոցն են գնում», Սոս Ավետիսյանը նշեց, որ Հայաստան էր ժամանել Միացյալ Նահանգներից պատվիրակություն՝ ներկայացնելով զարգացման ընթացքը, ինչը ցույց է տալիս հարաբերությունների կայունությունը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/09/sos/2994938?fbclid=IwAR0CC32KnMQ3WIDiPQaESAZozZucUYKKDkViBlqe7_cVCPYm8jZDkux4c-Y]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր