211652_close_icon
views-count3182 դիտում article-date 23:13 09-05-2019

Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 9-13-ը, ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը», որը կազմակերպում է «Հայկական կինոյի ինդուստրիայի զարգացում» մշակութային հիմնադրամը: Փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը: Փառատոնը բաղկացած է` միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում: Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները: Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից:

Նմանատիպ նյութեր