211652_close_icon
views-count9955 դիտում article-date 17:37 09-05-2019

Գյումրու Վարդանանց հրապարակը վերածվել էր իսկական ռազմական թատերաբեմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1941-1945 թվականներ.սա այն տարեթվերն են , երբ Խորհրդային Միության բանակը մեկ մարդու նման ոտքի կանգնեց պայքարելու ֆաշիստական Գերմանիայի բարբարոսությունների դեմ: Հայրենական Մեծ պատերազմում իրենց գործուն մասնակցությունն ունեցան նաեւ հայ զինվորները: Հայրենական Մեծ պատերազմը հայ գեներալներ ու մարշալներ տվեց սովետական պատմությանը: Այսօր Գյումրիում հաղթական Մայիսի 9-ն են տոնել միջոցառումների ցանկով ու տոնակատարությամբ: Եռատոնին մասնակցել են քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, սպաներ, գեներալներ: Վարդանանց հրապարակը վերածվել էր իսկական ռազմական թատերաբեմի. հրապարակ են բերվել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկաները՝ մոտոհրաձգային միավորումներ,տանկեր այնուհետ պայմանական մարտական վարժություններ են ցուցադրել ՀՀ-յան զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի մարտիկները: Տոնական օրը շարունակվել է Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում՝ անմար կրակի մոտ, որտեղ հարգանքի տուրք է մատուցվել Հայրենականում ընկած հերոսների հիշատակին, մեծարվել են Հայրենականի ականատես վետերանները: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+

Նմանատիպ նյութեր