211652_close_icon
views-count1360 դիտում article-date 18:23 09-05-2019

Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։ Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները: «Անմահ գունդ» խորագրով քայլերթ անցկացվել է նաև Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր