211652_close_icon
views-count6860 դիտում article-date 17:36 09-05-2019

Սամվել Բաբայանը խեղաթյուրում է պատմությունը. Կոմանդոս

Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը: Այս մասին այսօր [url=https://artsakhpress.am/arm/news/106373/]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսը: Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ Արկադի-Տեր Թադևոսյանը նշել է, որ ուժերը միավորված էին և արվեց այն, ինչ պահանջում էր ռազմական գիտությունը, սակայն ամենակարևորը բարոյական ոգին էր, որը պետք էր այդ պահին:

Նմանատիպ նյութեր