211652_close_icon
views-count12776 դիտում article-date 14:45 09-05-2019

Հարյուրավոր վանաձորցիներ «Անմահների գունդ» խորագրով հիշատակի երթ են արել, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը։ Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար. այդ օրը նշվում է Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը: Հարյուրավոր Վանաձորցիներ այցօր վաղ առավոտից «Անմահների գունդ» խորագրով հիշատակի երթ արեցին դեպի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հուշարձան։ Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ԱԺ պատգամավորներ, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, վետերաններ, ազատամարտիկներ, ովքեր ոգեկոչման արարարողությունից հետո հարգանքի տուրք մատուցեցին՝ Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհելով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր