211652_close_icon
views-count2915 դիտում article-date 14:55 09-05-2019

Մաուրիսիո Պոչետինո. «Տոտենհեմի» բոլոր տղաները հերոսներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Այաքսի» հետ ֆանտաստիկ և գերդրամատիկ խաղում (3:2): «Ես դեռ դժվարանում եմ խոսել: Հիանալի զգացողութjուններ ունեմ, շնորհակալ եմ ֆուտբոլին: Իմ ֆուտբոլիստները հերոսներ են. ես այդ մասին դեռ անցած տարի եմ ասել: Հանդիպման երկրորդ կեսում նրանք զարմանալի խաղ ցուցադրեցին: Շնորհակալ եմ ֆուտբոլին. նման էմոցիաներ մեկ այլ տեղում հնարավոր չէ ապրել: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ: Բառերով դժվարանում եմ նկարագրել զգացողություններս: Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք սպորտ և ֆուտբոլ: Այսօր ամեն ինչ հիանալի էր: Հաճելի էր այս խաղին հետևելը: Դժվար է մրցել այսպիսի բարձր մակարդակում: Ուրախ եմ, որ այս թիմի մարզիչն եմ: «Տոտենհեմի» բոլոր ֆուտբոլիստները հերոսներ են, իսկ Մոուրան՝ սուպերհերոս»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր