211652_close_icon
views-count3106 դիտում article-date 14:27 09-05-2019

Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը. Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ուղերձը տարածվել է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում: «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է պատերազմի բոհում ծնված ԼՂՀ Պաշտպանության բանակի, պետական կառույցների և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կայացումը։ Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում։ Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը: Խաղաղություն և բարօրություն եմ մաղթում Հայաստանի և Արցախի ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր