211652_close_icon
views-count1402 դիտում article-date 15:52 09-05-2019

Գերիների փոխանակման հարցով դեռ հանձնարարություններ չեն եղել, բանակցություններն ընթանում են. Դավիթ Տոնոյան

ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը դեռ աշխատանքներ է տանում՝ հասկանալու, թե Ադրբեջանի հետ որ գերուն որ գերու հետ փոխանակել: «[url=https://armenpress.am/arm/news/974230.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանը հանդես Է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար: «Դրա վերաբերյալ կոնկրետացում է գնում, աշխատանքներ են ընթանում: Այս պահին հանձնարարություններ դեռ չեն եղել, բայց բանակցություններն ընթանում են: Ես Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն եմ, դեռ աշխատանքները գնում են, որպեսզի հասկանանք, թե ում ում հետ փոխանակենք»,-նշեց Տոնոյանը։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ իրենք բոլոր դեպքերում հանդես են գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով: Եվ իրենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի Լեռնային Ղարաբաղում, լինի դա Ուկրաինայի հարավ-արեւելքում:

Նմանատիպ նյութեր