211652_close_icon
views-count1419 դիտում article-date 14:06 09-05-2019

Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Լեռնային Ղարաբաղի 150 հազար մեր հայրենակիցների անվտանգությունը ողջ հայության համար եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր խնդիրը: Մենք՝ Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը, և մենք բազմաթիվ ձևեր ու գործիքներ ունեն՝ ապահովելու երաշխավորման այդ գործառույթը»,- նշեց Զ. Մնացականյանը: Հավելեց, որ ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից տրված քվեներով ստացած մանդատը թույլ է տալիս կառավարությանը բանակցելու ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը: «Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը: Եվ այդ կամքի՝ ընտրությունների արդյունքում տրված մանդատի հիման վրա է կառավարությունն իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր