211652_close_icon
views-count2053 դիտում article-date 10:52 09-05-2019

Բարձրացել են հացի, ալյուրի, հացաբուլկեղենի, ձավարեղենի, թռչնամսի գները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նա­խորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, ալյուրի գինը բարձ­րացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի, համե­մատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հա­ցը՝0.2 տոկոսով: Սրան զուգահեռ թան­կացել է նաև հացաբուլկեղենն ու ձա­վարեղենը: Մյուս կողմից՝ տեղական շուկայում թռչնամսի գինը գնալով բարձրանում է: Թռչնամսի շուկայում թանկացում արձանագրել է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն. այս ապրի­լին, անցած տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է թռչնամսի 13.4 տոկոս, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.8 տոկոս գնաճ: Հանրապետությունում թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է շուրջ 300 դրամով: Նկատենք, որ թռչ­նաբուծության ոլորտում վերջին մի քա­նի տարիների ընթացքում արտադրու­թյան անընդհատ աճ է արձանագրվում: Ի դեպ, թռչնամսի մեծ խմբաքանակ Ռուսաստանից ներմուծվում է Հայաս­տան: Բայց, չնայած մեծ պահանջար­կին, այն թանկանում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր