211652_close_icon
views-count2124 դիտում article-date 10:29 09-05-2019

ՀՀ նախագահն ու վարչապետը կրկին առանձին են մասնակցում միջոցառումներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Արցախում տե­ղի ունենալիք միջոցառումներին մաս­նակցելու նպատակով Արցախ է մեկնել պատվիրակություն կառավարությունից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատվիրակություն Ազգային ժողովից՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Եվ հետաքրքիրն այս դեպքում այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առանձնացել է և որոշել է տոնակատարություննե­րին մասնակցել Երևանում: Իհարկե, առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա, և համամասնորեն են փորձել բաշխել միջոցառումներին մաս­նակցող պաշտոնյաներին: Սակայն վերջերս հաճախ է պատահում, որ Ար­մեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ճանապարհները չեն հատվում, կարծես թե Արմեն Սարգսյանը իր միջավայրն է ձևավորել և գերադասում է չհայտնվել Փաշինյանի հետ նույն միջոցառմանը, իսկ նախկինում նման բան հազվադեպ կարող էինք տեսնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր