211652_close_icon
views-count1112 դիտում article-date 10:10 09-05-2019

Այսօր Դիլիջանի թունելը ժամը 10:00-ից փակ կլինի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու: Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր