211652_close_icon
views-count1279 դիտում article-date 20:19 08-05-2019

Հայաստանի պատվիրակությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարարի գլխավորությամբ կմասնակցի Ժնևում կայանալիք «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» 6-րդ համաժողովին

ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հրավերով Հայաստանի պատվիրակությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ մայիսի 13-17-ը մասնակցելու է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովին։ Ի թիվս այլ հանդիպումների՝ նախարարը հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ, որից հետո կայանալիք Բարձրաստիճան երկխոսությանը ներկայացնելու է 2018 թ. հունիսի 26-27-ը Երևանում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի» արդյունքները, այդ թվում՝ Երևանյան հռչակագրի կարևորագույն դրույթները։ Պատվիրակության անդամները մասնակցելու են համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք մի շարք նստաշրջանների, ներկայացնելով ԱՌՆ ոլորտում Հայաստանի փորձը և զարգացման միտումները։

Նմանատիպ նյութեր