211652_close_icon
views-count1658 դիտում article-date 15:20 08-05-2019

ՀՀ-ն ու ՌԴ-ն շարունակում են քննարկումները մինչև 2030 թվականի համար գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկումները մինչև 2030 թվականի համար գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը համաձայնեցնելու շուրջ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք, հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության»,- ասաց վարչապետը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև լրացուցիչ համաձայնագիրը, որին համապատասխան որոշվում է Հայաստանի համար գազի սակագինը 2019 թվականին:

Նմանատիպ նյութեր