211652_close_icon
views-count810 դիտում article-date 14:22 08-05-2019

Եվրամիության և Հայաստանի միջև 20 միլիոն եվրոյի ծրագրեր քննարկման փուլում են. ՀՀ վարչապետ

Եվրոպական Միության հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որը ներառում է արդարադատության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիայի և այլ ոլորտների 205 միջոցառում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերրջինիս խոսքով՝ ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ անվանելով այն համաձայնագրի իրականացման համար լավ մեկնակետ: «ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ-ի 2017 թ. տարեկան գործողությունների ծրագրի ներքո ստորագրվել է 3 համաձայնագիր՝ կրթության, արդարադատության և տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 34,5 մլն եվրո: ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ-ի 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրի ներքո ստորագրվել է 2 համաձայնագիր՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածքային զարգացմանն առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո: Եւս 20 միլիոն եվրոյի ծրագրեր քննարկման փուլում են»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր