211652_close_icon
views-count55760 դիտում article-date 10:47 08-05-2019

Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային ժողովի ավագ մասնագետի կախված դին

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Բելիչկովի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Բելիչկովի կողմից նյոթեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ա.-ն աշխատում էր ՀՀ ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր