211652_close_icon
views-count1435 դիտում article-date 10:32 08-05-2019

Մինչ մոսկովյան հանդիպումը Արցախի բանակցային գործընթացը գերա­րագ տեմպի մեջ էր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում ՈԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ կայացած Մամեդյարով-Մնացականյան հայտնի հանդի­պումից հազիվ մեկ-երկու օր անց Մամեդյարովը հայտարարեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հերթական հանդիպումը, ԱՍՆ-ի առաջարկով, կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում: Մնացականյանը ևս շատ չանցած հնարավոր համարեց նման հանդիպման անցկացումից: Նկատենք. Վաշինգտոնում արցախյան բանակցային գործընթացի հերթական հանդիպումներից մեկն անց­կացնելու մեջ տրամաբանու­թյան հատիկ կա: Նման հանդի­պում եղավ Փարիզում, շատ չանցած Մոսկվայում, և ինչու չհանդիպեն նաև Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկրում: Այսինքն՝ ֆիքսենք, ո´չ ՄԽ մյուս համանախագահները և ո´չ էլ Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնի հանդիպումից հրաժարվելու առիթ չունեն, հա­կառակ դեպքում կստացվի, որ հրաժարվողը տարբերակում է դնում ՄԽ մյուս մայրաքաղաքների և Վաշինգտոնի միջև, ին­չը լուրջ լարվածություն կառաջացնի ինչպես համանախագահների, այնպես էլ բանակցային գործընթացի հետ կապված: Այ­սինքն՝ ԱՄՆ-ն, մոսկովյան հան­դիպումից անմիջապես հետո Վաշինգտոնում հանդիպում կազմակերպելու հայտ ներկա­յացնելով, նաև պարզ ակնարկ հղեց, որ համարում է, որ իր հերթն է եկել, նաև, որ որևէ մե­կը չփորձի իրեն հերթից զրկել: Թե Վաշինգտոնի ինչին էր պետք այդ հանգամանքն արա­գորեն ի ցույց դնել, հայտի ներկայացման պահին դեռ չէր զգացվում: Բայց ահա ժամանա­կի ընթացքում հետաքրքիր փաստ է սկսում նկատվել: Մինչ ապրիլի 15-ին Մոսկվայում կա­յացած հանդիպումը բանակցային գործընթացը գերա­րագ տեմպերի մեջ էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր