211652_close_icon
views-count586 դիտում article-date 10:23 08-05-2019

ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Քվեարկության կդրվեն նաև նախորդ օրը քննարկված մի քանի նախագծեր: Քվեարկության կդրվեն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումները: Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Կքննարկվեն նաև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր