211652_close_icon
views-count11530 դիտում article-date 22:22 07-05-2019

Քաղաքացու հաղորդման հիման վրա՝ Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ. Tert.am

Քաղաքացու հաղորդումը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ, Դատախազությունը պահանջել է ոստիկանությունից և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին լուրը [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/Arsen-julfalakyan/2993340?fbclid=IwAR3xFoWCHQna2KcRIJ_GqRG-UOuUS6c8OHqiaFE6kiuVrz1nuln4GxtP6JM]Tert.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա ասաց, որ քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ։ «Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/06/1124076/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր