2008 դիտում
22:36 07-05-2019
Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Գյումրիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գյումրի, հանդիպել հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծանոթացել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի աշխատանքին:
Հանդիպմանը մասնակցել են «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը, «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը։
Պաշտպանը կարևորել է այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ ընդգծելով, որ իր աշխատանքի առաջանային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է նաև համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։
«Արեգակ» փուռ-սրճարանը հիանալի օրինակ է՝ ինչպես հնարավոր է բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարիքները, ստեղծել ներառական միջավայր և հնարավորություն տալ նրանց ինքնուրույն կյանք վարել: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- հանդիպման ժամանակ նշել է Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ գաղափարների տարածմանը:
Գյումրիում Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:
Մարզային այցի ժամանակ Արման Թաթոյանը հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը պայմանավորվել են քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2183 դիտում
21:56 20-11-2021
Լսենք երեխաներին, սովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ. Արման Թաթոյան
Այս բաժնից
2911 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
871 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
712 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը