211652_close_icon
views-count2378 դիտում article-date 19:03 07-05-2019

Վերջին ամիսներին սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. ՊԲ հրամանատար. «Արցախպրես»

Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն: [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/nkr/2993200?fbclid=IwAR1Jaszv7GTIUov_FCBKmY6n1OWzqTB8GFi7IaSdW0JFrt8GXqmhhBPek_o]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողներիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գենարալ-մայոր Կարեն Աբրահամյանը և շեշտել, որ Պաշտպանության բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդի կողմից սադրանքների: «Վերջին իրողությունը թերևս այն է, որ հակառակորդի կողմից ունեցել ենք մեկ զինծառայողի վիրավորման դեպք. ներկայումս առողջական վիճակը կայուն է: զինծառայողի մոտ կայունություն կա: Վերլուծելով վերջին ամիսների իրադրությունը` պետք է նշել, որ սահմանին ավելացել են փոխհրաձգությունները: Ադրբեջանի կողմից տարածվում են սուտ տեղեկություննր, թե իբր հայկական կողմը գնդակոծել է սահմանամերձ գյուղերը, և մեր կրակոցներից վախեցել են երեխաները, ովքեր խաղում էին սահմանամերձ գյուղերի շենքերի բակում: Տեղեկատվությունը մեր կողմից հերքվել է: Հայտարարել ենք նաև, որ բոլոր ոտնձգությունները ժամանակին և տեղին կկասեցվեն»,- մանրամասնել է Կ. Աբրահամյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/nkr/2993200?fbclid=IwAR1Jaszv7GTIUov_FCBKmY6n1OWzqTB8GFi7IaSdW0JFrt8GXqmhhBPek_o]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր