211652_close_icon
views-count1750 դիտում article-date 17:43 07-05-2019

Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր և շնորհավորել ծառայություն իրականացնող զինվորներին ու հրամանատարներին մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, ինչպես նաև շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել զինվորականների ծառայությանը, կենցաղային պայմաններին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Լևոն Մնացականյանը երախտագիտություն է հայտնել զինվորականներին՝ հանրապետության սահմաններն անառիկ պահելու համար և վստահեցրել, որ առաջնագիծը և զինվորները մշտապես շարունակելու են մնալ երկրի իշխանությունների և ողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում: [b]ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր