211652_close_icon
views-count2257 դիտում article-date 15:45 07-05-2019

Գատուզոն՝ Բակայոկոյի հետ սկանդալային միջադեպի մասին. Ես նրա հետ իմ լեզվով կխոսեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Իտալիայի առաջնությունում «Բոլոնիայի» հետ խաղից (2:1) հետո անդրադարձել է թիմի կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոյի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ վերջինս հրաժարվեց փոխարինման դուրս գալ և նույնիսկ հայհոյեց Գատուզոյին: «Դա մեր ներքին գործն է: Ես Բակայոկոյին ասացի, որ պատրաստվի խաղադաշտ մտնել, նա երկար էր պատրաստվում, այդ իսկ պատճառով բաց թողեցի Մաուրիին: Մենք բավական սոլիդ ակումբ ենք ներկայացնում: Ես սպասեցի 7-8 րոպե, բայց նա նույնիսկ ոտքի վահանակները դե չէր հագել: Դե ինչ, տեսնենք, կարևորը՝ հարգանքն է: Խաղացողներն ինձ կարող են ասել ինչ պատահի, սակայն ամենակարևորն այն է, որ նրանք հարգեն թիմակիցներին և հանդերձարանի մթնոլորտը: Մրցաշրջանի ավարտից հետո, ինչպես դպրոցում, վարքի համար գնահատականներ ենք դնելու. ով իրեն լավ պահեց, իսկ ով՝ վատ: Ցանկացած ոք կարող է դաշտի եզրին ինձ վիրավորել, բայց հետո մենք դեմ առ դեմ ենք հանդիպելու: Ես այս խնդիրը հանդերձարանում կլուծեմ իմ լեզվով, ինչը չեմ կարող անել տեսախցիկների առջև», ասել է Գատուզոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր