211652_close_icon
views-count380 դիտում article-date 13:56 07-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 8, ծեծի, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք պահելու ու սպանության սպառնալիքի 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և անօրինական միգրացիայի կազմակերպման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 2 և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր