211652_close_icon
views-count2422 դիտում article-date 13:30 07-05-2019

Գարի Լինեկեր. Կոմպանիի գոլը պետք է ճանաչվի մրցաշրջանի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ (1:0) և Վենսան Կոմպանիի հաղթական գոլը: «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը պետք է շնորհվի Վենսան Կոմպանիին: Այս ֆենոմենալ մրցաշրջանի ֆանտաստիկ պահն էր: Ապշելու բան է, թե ինչպես են այս երկու թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» շարունակում հաղթել: Ինչպե՞ս կարելի է 37 խաղում 94 միավոր վաստակել և չգլխավորել աղյուսակը», գրել է Լինեկերն իր թվիթերում: Այս հաղթանակի շնորհիվ «Սիթին» նորից ստանձնեց առաջատարի դիրքը ԱՊԼ-ում՝ 95 միավորով: Վերջին տուրում «Բրայթոնին» հաղթելու դեպքում Գվարդիոլայի թիմը երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոն կդառնա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր