211652_close_icon
views-count1108 դիտում article-date 13:23 07-05-2019

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ ևս դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: «[url=https://armenpress.am/arm/news/973914.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված օրենքի այս նախագծին»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորը նշեց, որ Մշակույթի նախարարությունը Կրթության և գիտության, Սպորտի նախարարության հետ միացնելու մեջ տրամաբանություն չի տեսնում: Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Նմանատիպ նյութեր