211652_close_icon
views-count80910 դիտում article-date 12:31 07-05-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Շենգավիթի ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող 79-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Ջրաշեն գյուղի Արտաշատի ջրանցքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ գյուղով անցնող Արտաշատի մայր ջրանցքում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները պարանների միջոցով ջրանցքից դուրս բերեցին դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 79-ամյա Շահեն Գաբուլյանն էր։ Այս պահին էլ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Էդգար Ջանվելյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և այս պահին դիակի զննություն է կատարում Արարատի մարզային դատաբժշկական բաժնի վարիչ Արմեն Գևորգյաը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր