211652_close_icon
views-count669 դիտում article-date 11:00 07-05-2019

Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրինագիծը չընդգրկվեց ԱԺ 2-րդ նստաշրջանի օրակարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը 38 կողմ և 65 դեմ ձայների հարաբերակցությամբ չի ընդգրկվել 7-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանի օրակարգում։ Նախագծով առաջարկվում էր լրացումներ կատարել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում: «Երկար տարիների ընթացքում մենք միշտ քննարկել ենք, մասնավորապես թափառող շների խնդիրը, ինչն, անշուշտ, առկա է, և դա խնդիր է, որն ունի կարգավորման անհրաժեշտություն: Երկար տարիների ընթացքում տրամադրվել են մեծ գումարներ, բայց փոխարենը տեղի ունենա ստերջացում, տեղահանում, ժամանակակից, հումանիստական մոտեցումներ, դրանք ուղղակի գնդակահարվել են: Վերջին շրջանում մենք ականատես եղանք մարդկության համար մի անտանելի իրավիճակի, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին հասարակական վայրում նստած արյունահոսում էր, և անչափահասներն ու մեծահասակները նկարահանում ու տարածում էին համացանցում: Ահա այս հետևանքով անհրաժեշտություն եղավ այդ փոփոխությունը բերելը, որպեսզի արգելվի դաժան մեթոդների շարքում նաև զենքի մեթոդով ոչնչացման հնարավորությունը: Ես գտնում է, որ մենք որպես զարգացած հասարակություն, պետք է մայր օրենքում ունենանք այդ կարևորագույն դրույթը»,- ասաց Ուրիխանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր