211652_close_icon
views-count1055 դիտում article-date 11:13 07-05-2019

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը ռադիոյի օրվա առթիվ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել ռադիոյի օրվա առթիվ, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց: Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի բարձրացմանն ու պաշտպանված մասնագիտական աշխատանքի երաշխավորմանը: Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր այս կարևոր ու պատասխանատու գործում: Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»։

Նմանատիպ նյութեր