211652_close_icon
views-count1606 դիտում article-date 21:35 06-05-2019

Գարի Նևիլ. Ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» քուչի թիմ է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը ԱՊԼ-ի 37-րդ տուրում առաջնության վերջին տեղում ընթացող «Հադերսֆիլդի» հետ խաղից (1:1) քննադատել է թիմի խաղացողներին: «Մրցակիցը «Հադերֆիլդն» էր, որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում խնդիրներ ուներ: Դուք տեսել եք նրանց խաղերը, նրանց խաղամակարդակն այնքան էլ բարձր չէր: Բայց նրանց խաղն ինձ ավելի շատ դուր եկավ, քան կարմիր համազգեստերով տղաներինը, եթե անկեղծ լինենք: Ինձ «Յունայթեդի» այս թիմում ոչ մի բան դուր չի գալիս: Բացարձակապես: Սա ուղղակի աղետ է: Մի հատ դրանց նայեք: Սա ամենացաքուցրիվ մարդկանց խումբն է: Մարզիչը ցանկանում է, որ թիմը իրեն դուր գա: Նայում եմ Սուլշերն, ու չեմ կարողանում պատկերացնել, որ նա մտածում է այն մասին, որ այս թիմն իրեն դուր է գալիս: Սա ընդհանրապես թիմ չէ, քուչի խումբ է: Սուլշերը պետք է հատ-հատ մաքրի թիմը: Լավ կլիներ մի հատ փորձառու մարզական տնօրեն ճարել, որը կօգներ նրան, սակայն նրան փնտրելու խնդիրներ կան, որի մասին այս շաբաթ գրեց մամուլը», ասել է Նևիլը:

Նմանատիպ նյութեր